Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Աշխարհ

Ութսուներեք տարեկանում կյանքից հեռացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: 

РЕН ТВ-ի տվյալների համաձայն՝ Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում, որտեղ նրան սրտի վիրահատության էին ենթարկել:

Հիշեցնենք, որ Յուրի Լուժկովը զբաղեցրել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը 1992-ից, մինչև 2010 թվականները։