Իտալացի գործիչը հիասթափվել է Nutella-ից՝ թուրքական պնդուկի առկայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Իտալիա

Իտալիայի ներքին գործերի նախկին նախարար, վարչապետի նախկին օգնական, աջակողմյան ընդդիմադիր ուժի առաջնորդ Մատեո Սալվինին, իմանալով, որ «Nutella» շոկոլադե կրեմում թուրքական պնդուկ է օգտագործվում, հայտարարել է, որ հիասթափվել է «Nutella»-ից ու այլևս չի սիրում այն: Գրել է Ermenihaber-ը։ 

«Իմացել եմ, որ «Nutella»-ի պատրաստման մեջ թուրքական պնդուկ է օգտագործվում, ես նախընտրում եմ աջակցել այն կազմակերպություններին, որոնք իտալական արտադրանք են օգտագործում»:

Ընդդիմադիր գործիչը իտալական հայտնի «Ferrero» ընկերությանը, որին պատկանում է «Nutella» ապրանքանիշը, կոչ է արել օգտագործել միայն իտալական պնդուկը: 

Նշենք, որ աշխարհում պնդուկի արտադրության և արտահանման 70%-ը պատկանում է Թուրքիային, որին հաջորդում է Իտալիան` 20% ծավալով, իսկ ամենախոշոր գնորդը հանդիսանում է իտալական «Ferrero» ընկերությունը: