Չեխիայում 4 մարդ է զոհվել հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Չեխական Օստրավա քաղաքի հիվանդանոցում անհայտ տղամարդը կրակոցներ է արձակել հիվանդասենյակներից մեկում, զոհվել է 4 մարդ, եւս 2-ը ծանր վիրավորումներ են ստացել, լրագրողներին հայտնել է երկրի առաջին փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Յան Գամաչեկը։

ՆԳ նախարարի խոսքով՝ ոստիկանությունը որոնում է կարմիր բաճկոնով, մոտ 180 սմ հասակով տղամարդուն: փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: