Նախատեսված չափաքանակից ավելի թռչնի որսի դեպք է բացահայտվել

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ոստիկանություն

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ապօրինի ձկնորսության, որսագողության և անտառահատման կանխարգելման նպատակով իրականացված ստուգայց-շրջագայության ընթացքում ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերել 3 քաղաքացու։
Նրանցից մեկը՝ Այգեպատ գյուղի բնակիչը, ներկայացրել է սիրողական որսի սեզոնային կտրոն, որով սահմանված է որսի չափաքանակ։
Պարզվել է , որ քաղաքացին իր ողորկափող որսորդական հրացանով որսացել է նախատեսված չափաքանակից ավելի քարակաքավի նմանվող թռչուններ։
Կոչ ենք անում որսորդներին՝ չխախտել օրենքը։ Ոստիկանությունը հետևողական է։