«Մալյանն ընդդեմ Ռեստարտի» գործով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

բակո

«Մալյանն ընդդեմ «Ռեստարտի» գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 13։30-ին։ 

«Հարցը տեխնիկական է. երբ ամբաստանյալներից մեկը չի ստանում մեղադրական եզրակացությունը, դատավորը պարտավոր է հետաձգել դատական նիստը։ Սպասենք գործի ընթացքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարան է զանգահարել «Ռեստարտի» փաստաբան Կարապետ Բադալյանը և տեղեկացրել, որ այլևս չի ներկայացնելու խմբի անդամների շահերը, իսկ պաշտպան Արմեն Խաչատրյանն ավելի վաղ նշել էր, որ չի ներկայանալու նիստին։

Դավիթ Հարությունյանը դատարանում ներկա փաստաբաններ Պետրոսյանից և Մեժլումյանից հետաքրքրվեց, թե արդյոք խմբի բոլո՞ր անդամների շահերն են պատրաստվում  ներկայացնել։ Վերջիններս դրական պատասխան տվեցին։

Նարեկ Մալյանի ասելով՝ դատարանից իր ակնկալինքերն օրենքի շրջանակներում են, իսկ հաշտության եզրեր չի փնտրում․ «Քրեական օրենսգիրքը նրանց արարքի համար նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում։ Ինչպես դատարանը կորոշի։ Հուսով եմ՝ իրենք իրենց պատիժը կստանան իրավական դաշտում, այսինքն՝ կարիք չի լինի իրավական դաշտից դուրս պատիժներ կիրառել»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս