Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որովհետև արյուն էին թափում, մարդկանց բանտ էին ուղարկում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Սահմանադրական դատարանի անդամները պետք է հաշվի նստեն հեղափոխության գաղափարախոսության հետ ու ինքնակամ հրաժարական տան: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«ՍԴ անդամներն ուղղակի պետք է հրաժարական տային, որովհետև հեղափոխության տրամադրությունը դա էր հուշում բոլորին։ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ոչ թե նրա համար, որ ինքը չէր ուզում արյուն թափվեր, անախորժություններ լինեին, այդպես չէ, նրանք այն մարդիկ էին, որոնք անախորժություններ էին ուզում, մարդկանց բանտ էին ուղարկում։ Սերժ Սարգսյանը հասկացել է, զգացել է ժողովրդի պահանջը, իսկ ՍԴ-ն նախկին իշխանության մի մասնիկն էր, որը ստեղծվել էր բոլոր խախտումները սվաղելու և դրանց օրինական հիմք տալու համար։ Բայց այսօրվա իշխանությունը գնում է օրինական, մարդասիրական ճանապարահով, ի վերջո, բոլորը պետք շանս ստանան, և պետք է հնարավորություն տրվի, որ ՍԴ-ն ձևավորվի նոր օրենքով, դառնա վստահելի հասարակության համար», - նշեց Իգիթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։