Դատավոր Ներսիսյանին նկատողություն հայտարարվեց. ԲԴԽ-ն բավարարել է Բադասյանի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

.

ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Ռուբեն Վարդազարյանի, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը բավարարել է, դատավորին հայտարարվեց նկատողություն։

Նշենք, որ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել քաղաքացիական գործով վճիռը հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ, ինչպես նաեւ դատավորի կողմից, ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, խախտվել են վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները: Դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթը հարուցվել է սեպտեմբերի 2-ին , միջնորդությունը ԲԴԽ է ներկայացվել հոկտեմբերի 10-ին։

Տեսանյութեր

Live

Լրահոս