Գ. Հովհաննիսյանն ու Արգենտինայի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական կապերի խորացումը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

.

Արգենտինայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ֆելիպե Սոլան (Felipe Solá) դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ են արձանագրել հայ-արգենտինյան քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել երկկողմ հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերը:

Գրիգոր Հովհաննիսյանը և Ֆելիպե Սոլան մտքեր են փոխանակել Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ և քննարկել առևտրատնտեսական կապերի առավել խորացման և ակտիվացման հեռանկարները: 

Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան, իր հիացմունքը հայտնելով հայ ժողովրդի հնագույն պատմության և իր ապագան կերտելու ունակության առնչությամբ, վերահաստատել է Հայաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և տնտեսական համագործակցությունն առավել սերտացնելու Արգենտինայի հանձնառությունը: