ՍԴ-ն գրեթե ոչինչ չի անում, դատավորները վախենում են քաղաքական պատասխանատվություն ստանձնել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի անդամների վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին, ասաց, որ այդ կառուցակարգն առաջ բերելով՝ փորձում են խնդրին ճիշտ լուծում տալ: 

«Այո, մենք՝ որպես նախորդ իշխանությունների իրավահաջորդ, պարտավոր ենք թանկ վճարել սխալների համար: Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ այդպես է, և երբ սխալ է լինում, թանկ է վճարում: Առաջարկվող գործիքակազմն անցումային արդարադատության անբաժանելի մասը կարելի է համարել: ՍԴ-ի գործունեության հարցը փոխկապակցված է ցանկացած այլ հարցի ու խնդրի հետ»,- նշեց Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։