Ալբերտո Ֆերնանդեսը ստանձնել է Արգենտինայի նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

.

Ալբերտո Ֆերնանդեսը պաշտոնապես ստանձնել է Արգենտինայի նախագահի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ֆերնանդեսի երդման արարողությունը կայացել է Արգենտինայի Կոնգրեսում՝ սենատորների և պատգամավորների ներկայությամբ:

Նախագահի գավազանն ու ժապավենը պետության նոր ղեկավարին փոխանցել է նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին:

Արգենտինայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին: Ֆերնանդեսը հաղթել է ընտրողների 47,82% քվեով: