Էրդողանը կհրաժարվի խաղաղության Նոբելյան մրցանակից, եթե այն իրեն շնորհեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

բակո

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կհրաժարվի խաղաղության Նոբելյան մրցանակից, եթե այն իրեն շնորհեն։ Այս մասին նա ասել է Անկարայում՝ ի պատասխան լրագրողի հարցին։

«Նոբելյան կոմիտեն սպառել է իրեն եւ քաղաքականացված ու գաղափարական կազմակերպություն է»։, - հայտարարել է  Էրդողանը, «տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Անկարան դեմ էր արտահայտվել գրականության Նոբելյան մրցանակը ավստրիացի գրող Պետեր Խանդկեին շնորհելուն, որն ասել էր, որ Սրեբրենիցայի դեպքերը դիտարկում է որպես հակամարտություն երկու եղբայր ժողովուրդների միջեւ։ Թուրքիան Խանդկեի պարգեւատրման արարողությունը բոյկոտած երկրների շարքում է ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս