Քոչարյանի դատն այս տեմպով կտևի 5-6 տարի, ՄԻԵԴ-ի և Վենետիկի որոշումը մինչ դա կստանանք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Ռոբերտ Քոչարյանի դատն այս տեմպով շարունակվելու դեպքում կտևի 5-6 տարի։ Այդքան ժամանակում միայն հնարավոր կլինի լսել դատախազության կողմից ներկայացվող 850 անձի վկայությունները»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի փաստաբան Արամ Օրբելյանը։

Ըստ նրա՝ իրենք պնդում են, որ դատական նիստերը գումարվեն ամեն օր, ոչ թե շաբաթական մեկ անգամ։ 

«850 վկայի ցուցմունքները լսելու համար հարկավոր են տարիներ, եթե անգամ որևէ միջնորդություն չներկայացվի։ Վենետիկի կարծիքին, ՄԻԵԴ-ի որոշմանը սպասելու հարկ չկա, քանի որ մինչ դա այն կստացվի, հետևաբար ձգձգելու խնդիր ևս չունենք»,- վստահեցրել է պաշտպանը։

Օրբելյանն ասել է, որ Քոչարյանին ազատ արձակելու համար պատրաստ են օգտագործել այնքան իրավական գործիք, որքան ունեն՝ նույնիսկ անվերջ։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս