Քոչարյանը որոշող չէր, Վանոն ու Վազգենն էին․ Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Ռոբերտ Քոչարյանը 1998թ-ին որոշողներից չէր, այդ ժամանակ որոշողներն էին Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը, և Քոչարյանը ևս մտավ իրենց թիմի մեջ»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը «չնախագահ» էր, որովհետև 1996-ի ընտրությունները անցել էին տոտալ կեղծիքներով, ու նրան հեռացնելուց հետո, կեղծված ընտրությունների ավանդույթով, վարչապետ Քոչարյանին դարձրեցին նախագահ»,- նշել է բանախոսը։

Հովիկ Աղազարյանը խոսել է նաև Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքից, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակից, ինչպես նաև ամանորին նախատեսվող 700 000 դոլար ծախսերից։

Մանրամասները՝ տեսանյութում։