Փոքր երկրների ԵԱ. Հայաստանի հավաքականի մրցակիցները

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

/

2020թ. փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Անդորրայի և Ադրբեջանի հավաքականների հետ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

A խմբում ընդգրկվել են Մալթայի, Ջիբրալթարի և Սան Մարինոյի հավաքականները: Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 4-ը Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում։

Կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա B ենթախմբում, որտեղ կխաղա Կիպրոսի, Վրաստանի և Մալթայի թիմերի հետ: Մրցաշարը կանցկացվի հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն Անդորրայում: