Բացահայտվել է Գյումրու Շչերբինայի փողոցում կատարված դանակահարությունը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Դեկտեմբերի 7-ին, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավաքնդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակից հիվանդանոց է տեղափոխել 47-ամյա մի տղամարդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Օպերատիվ խումբը բժշկական կենտրոն էր մեկնել: Սակայն տուժողն ի վիճակի չէր եղել բացատրություն տալու:

Արդյունքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Բացահայտման ուղղությամբ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Շչերբինայի փողոցի սկզբնամասում` կոշկի վերանորոգման կրպակի մոտ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել Կոշտոյան փողոցի 65-ամյա մի բնակիչ:

Դեկտեմբերի 9-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է