Եվրահանձնաժողովը Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեին ուժեղացված ուսումնասիրության կենթարկի

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

/

Եվրոպական հանձնաժողովը թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցանկը: Այն ավիաընկերությունները որոնք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին, նրանց գործունեությունը սահմանափակման է ենթարկվելու Եվրամիության տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից:

Առավել խստացված ստուգումների է ենթարկվելու Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ անվտանգության վերահսկման ոլորտում նկատվող անկման պատճառով:

Նշվում է, որ նոր ցանկի համաձայն՝ ընդհանուր առմամբ 115 ավիաընկերություն հայտնվել է ԵՄ օդային տարածքով թռչելու արգելքի տակ: