Պետք չէ խաբվել Ալիևայի սեռային պատկանելիությանը ու մտածել, որ նա կարող է թույլ գտնվել

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Դավիթ Բաբայան

Իշխանությունը Մեհրիբան Ալիևային փոխանցումը պահանջելու է հատուկ քաղաքականության վարում, որպեսզի իրավիճակն Ադրբեջանում չապակայունանա, քանի որ իշխանության փոխանցումը հատկապես ընտանիքի անդամին բարդ գործընթաց է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջւմ գրել է Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Բնական է, որ կարող են ներքին ցնցումներ լինեն, մյուս կողմից չպետք է իլյուզիաներով տառապենք, քանի որ Մեհրիբան Ալիևան բավական պատրաստված անձնավորություն է, քանի որ անցել է Հեյդար Ալիևի դպրոցը, իսկ դա շատ բաների մասին է խոսում, նա դպրոց է անցել, թե որպես այդ ընտանիքի հարս, թե որպես քաղաքական, հասարակական գործիչ։ Նրա հասարակական-քաղաքական կյանքի մեջ ներգրավվումը սկսել է դեռ Հեյդար Ալիևի ժամանակներից։ Այսինքն, նա անցել է տարբեր փորձությունների միջով, իսկ Հեյդար Ալիևը չէր կարող իր որդու համար սխալ թեկնածու ընտրել, ուստի Հեյդար Ալիևի մասնակցությունն այդ ընտանիքի ձևավորման գործում վճռորոշ է եղել։

Հետևաբար թերագնահատել այդ անձնավորությանը, կարծում եմ, սխալ կլինի, ու հանկարծ պետք չէ խաբվել նրա սեռային պատկանելիությանը ու մտածել, որ նա կարող է թույլ գտնվել:

Արևմտյան ժողովրդավար հանրապետությունները տարբեր պատճառներով կուլ են տալու իշխանության նման փոխանցումը, թե արժեհամակարգի ճգնաժամի պատճառով, թե խավիարային դիվանագիտության պատճառով, ցույց են տալու, որ սա ֆեմինիստական շարժում է, որ կին ղեկավար է արևելքում։ Այսինքն, արտաքին աշխարհում կարողանալու են դա անցկացնել։

Իսկ Ալիևան շարունակելու է կարծր քաղաքականություն վարել և չպետք է իլյուզիաներով տառապենք, որ եթե կին է, մայր է ապա խաղաղ կարգավորման ջատագով է լինելու»:

Տեսանյութեր

Live

Լրահոս