Թուրքական ներխուժումը հակասում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իտալական «Rai News 24» հեռուստաընկերության եթերից անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողությանը: Խոսել է նաև Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումից: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

«Թուրքիայի կողմից բռնազավթված է Սիրիայի հյուսիսային հատվածը: Քաղաքական առումով կարող ենք ասել, որ Սիրիայում իրավիճակն ավելի է վատացել, քանի որ սիրիական ճգնաժամին միջամտող դերակատարների թիվն աճել է` ճգնաժամը երկարացնելու և հյուծիչ պատերազմի վերածելու նպատակով»:   

Լրագրողի «Ռուսաստանը Թուրքիայի հետ սակարկություններ է անում որոշ շրջաններում, որոնք Սիրիայի տարածքներ են համարվում: Ինչպե՞ս կգնահատեք դա» հարցին ի պատասխան` Ասադն ասել է, որ դա կնշանակի, որ Ռուսաստանը աջակցում է Թուրքիայի հարձակումներին, ինչը ճիշտ չէ:

«Ռուսները ցանկացել են ձևացնել, որ թուրքերին համոզում են դուրս գալ Սիրիայից: Նրանք չեն աջակցում թուրքերին: Ասադի խոսքով` այժմ Սիրիայի վիճակը «վատից ավելի լավ է»:

Ինչ վերաբերում է Սիրիա թուրքական ներխուժմանը, Ասադն ընդգծել է, որ այն հակասում է Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Նա նկատել է նաև տվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապեր ունի այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, «Ալ-Նուսրան», «Էհրար ալ-Շամը»: