Արարատի մարզպետին փոխարինող են պատրաստո՞ւմ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

.

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, որն ամիսներ շարունակ շրջանառվում է, հնարավոր է, որ շուտով ավելի առարկայական դառնա։

Վերջերս մարզպետի օգնական է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատու Կառլեն Մկրտչյանը, որն «ուսումնառության» շրջան է անցնում։ Համապատասխան պատրաստման դեպքում հնարավոր է նա Գարիկ Սարգսյանի փոխարեն նշանակվի մարզպետի պաշտոնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: