Դուշմանը՝ տնից․ Աննա Հակոբյանը մարտահրավեր է արել աղջկան, եղբորը, տեգոր տղային․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

տեգր

«Իրավունքը» գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնի ժամանակ կոչ արեց ամսական 10 հազար դրամ փո­խանցել հիմնադրամին: Նա առաջար­կեց դա անել «մարտահրավերի» միջո­ցով. յուրաքանչյուրը միանալով՝ մար­տահրավեր է նետում ևս 3 հոգու, այդ 3 հոգին՝ ևս 3-ական հոգու ու այդպես շարունակ: Ինքն էլ մարտահրավեր նե­տեց System Of a Down ռոք խմբի մենա­կատար Սերժ Թանկյանին, հեռուստա­աստղ Քիմ Քարդաշյանին ու Reddit ըն­կերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

Սակայն Փաշինյանների բախտն այս անգամ չբերեց, գտնվեց մե­կը, որը մարտահրավեր նետեց վարչա­պետի տիկին Աննա Հակոբյանին: Վեր­ջինս էլ փոխանակ ամուսնու պես ևս մի երեք մեծահարուստի մարտահրավեր նետեր, ոչ ավել, ոչ պակաս մարտահ­րավեր նետեց սեփական աղջկան՝ Մարիամ Փաշինյանին, տեգոր որդուն՝ ԱԺ իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանին և հարազատ եղբորը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամա­վոր Հրաչյա Հակոբյանին:

Քաղաքական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե այս մարտահրավերից «վառված էլ», Հ. Հակոբյանը ծխողներին, որոնցից մեկն էլ իր քույրն է, ԱԺ ամբիոնից անվա­նեց «վտարանդի» ու «իզգոյ»: Այդու­հանդերձ, թե արդյո՞ք վարչապետի աներձագն ընդունել է քրոջ՝ Աննա Հա­կոբյանի մարտահրավերը, պարզեցինք նրանից:

Ասաց, որ ընդունել է մարտահ­րավերը, առաջիկայում էլ գրանցվելու է փոխանցումների համակարգում և աշ­խատավարձից փոխանցելու է 10 հա­զար դրամ:

Իսկ թե ինչու ոչ ավել, հավելեց. «Աշխատավարձով եմ ապրում և առայժմ 10 հազարից ավելի չեմ կարող փոխանցել»»,-գրում է թերթը

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: