Նյու Ջերսիում հրաձգություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ոստիկան

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթիում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել։

Զոհվել է 3 քաղաքացիական անձ, 1 ոստիկան և 2 կասկածյալները:

Հրաձգությունը սկսվել է, երբ ոստիկանը սպանության հետաքննության շրջանակում մոտեցել է երկու կասկածյալներին: Վերջիններս ոստիկանի ուղղությամբ կրակ են բացել, սպանել նրան և դիմել փախուստի:

Փախուստի ընթացքում սպանվել են 3 քաղաքացիական անձինք և կասկածյալները։