ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

օրենք

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Օրենքին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ՝ 34։ Թեև լուսատախտակին գրվեց, որ օրենքը չի ընդունվել, գործուղման մեջ գտնվող 7 պատգամավորների՝ նամակով թողած քվերակությունը որոշիչ է եղել։

ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Դեկտեմբերի 10-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել օրենքին։