Գատուզոն կնշանակվի «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

գատուզո

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն այսօր կնշանակվի «Նապոլի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ժամեր առաջ հեռացվել է պաշտոնից:

Նախատեսվում է, որ Գատուզոն վեցամսյա պայմանագիր կստորագրի ակումբի հետ, մրցաշրջանի ավարտին մարզչի եկամուտը կկազմի 1,5 միլիոն եվրո, իսկ հաջորդին՝ 3 միլիոն: