Քաղաքացին Իջևանում երկաթյա ձողով կոտրել է համայնքապետի ԺՊ-ի աշխատասենյակի դուռը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակություն

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մ.-ն երկաթյա ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան և մոտ 30 րոպե խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Արման Մ.-ն կոտրել է համայնքի ղեկավարի ընդունարանի աշխատասենյակի դուռը:

Ա. Մանուկյանը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից որոշ ժամանակ անց բաց է թողնվել: