Արամ Ա-ն 2020-ը հռչակել է Հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Արամ Ա

Արամ Ա Կաթողիկոսը, իր որդեգրած ավանդության համաձայն, 2020-ը հռչակել է «Հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի»: Գրել է «Ասպարեզ»։

Հաշմանդամություն ունեցողներին նվիրված վեհափառ հայրապետի պատգամը կընթերցվի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում հունվարի 12-ին՝  Սուրբ  պատարագի ժամանակ, ապա՝ Մեծի Տանն Կիլիկիո թեմերի բոլոր եկեղեցիներում։

Վեհափառը 2003-ից ի վեր յուրաքանչյուր տարի հայ ժողովրդի կյանքի հետ անմիջական աղերս ունեցող արժեք կամ երևույթ է  ընտրում։

«Կաթողիկոսի պատգամին լույսի տակ, այդ թեմաները ամբողջ տարվա ընթացքում քննարկման նյութ են մեր եկեղեցիների և ազգային կառոյցների ու միությունների կազմակերպած ձեռնարկների ընթացքում»,- նշել է աղբյուրը։

2003՝ Աստվածաշնչի տարի

2004՝ Հայ Ընտանիքի տարի

2005՝ Ազգային Պահանջատիրության տարի

2006՝ Հայ Դպրոցի տարի

2007՝ Հայ Լեզվի տարի

2008՝ Քրիստոնեական դաստիարակության տարի

2009՝ Երիտասարդության տարի

2010՝ Հայ Կնոջ տարի

2011՝ Հայ Մանուկի տարի

2012՝ Հայ Գիրքի տարի

2013՝ Հայ Մոր տարի

2014՝ Տարեցների տարի

2015՝  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարի

2016՝ Ծառայության տարի

2017՝ Վերանորոգման տարի

2018՝  Հայաստանի Հանրապետության 100-ամյակը

2019՝ Հայ Մամուլի տարի։