Հայտնի է դարձել Դավութօղլուի կուսակցության անվանումը և տարբերանշանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Դավութօղլու

Արդեն երկար ժամանակ է Թուրքիայի նախկին վարչապետ, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զբաղված է նոր կուսակցություն ստեղծելու աշխատանքներով։

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ սպասվում է, որ կուսակցության ստեղծման մասին մեկ շաբաթից պաշտոնապես կհայտարարվի։

Սակայն մինչ այդ հայտնի է դարձել կուսակցության անվանումն ու տարբերանշանը։ Դավութօղլուի ղեկավարած նոր քաղաքական ուժն ունենալու է «Yaşam ve Adalet Partisi» («Կյանք և արդարություն կուսակցություն») անվանումը։

Տարբերանշանի վրա իսլամը խորհրդանշող կանաչ գույնով պատկերված է դեպի վեր ուղղված մահիկ, իսկ մահիկի մեջ՝ արդարությունը խորհրդանշող կշեռքի նժարներ։