Վրաց-ադրբեջանական սահմանին ադրբեջանցիները վիրավորել են Վրաստանի քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

վրաց-ադրբեջանական սահման

Օրեր առաջ վրաց-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի սահմանապահները վիրավորել են Վրաստանի քաղաքացու։

Կատարվածի վերաբերյալ մի քանի վարկած կա, որոնցից մեկի համաձայն՝ վիրավորում ստացած հովիվը վազել է չեզոք գոտու ուղղությամբ, որտեղ սահմանապահները կրակ են բացել նրա վրա: Մեկ այլ վարկածով՝ սահմանապահները նշան են բռնել շան ուղղությամբ, բայց պատահաբար վիրավորել են հովվին: 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հովիվը վիրավորում է ստացել գլխի շրջանում և ներկայումս բուժում է ստանում Գյանջայի (Գանձակ) հիվանդանոցում։

Վիրավորում ստացած Վրաստանի քաղաքացին ազգությամբ ադրբեջանցի է, 1993 թ․ ծնված Ռամին Բաշիրովը։