Խոսքը 1 թղթի 1 օր ուշացման մասին էր․ Երևանի փոխքաղաքապետը՝ «Ֆակտորի փրոդաքշն»-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

«Երևանի քաղաքապետարանում ընտրյալներ չկան»,- անդրադառնալով «Ֆակտորի» ընկերությանը սև ցուցակ գցելու և ապա Ամանորյա միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն ստանալուն՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Նա նկատեց, որ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունը կազմակերպելու մրցույթում հաղթել է և հնարավորություն ունեցել չորս վարչական շրջաններում միջոցառում կազմակերպել, բայց փաստաթղթերի ճշտման փուլում մեկ փաստաթղթի ճշգրտման թիվ չի ներկայացրել, որի արդյունքում զրկվել է չորս միջոցառումները կազմակերպելու իրավունքից և Երևանի քաղաքապետարանի կողմից, օրենքի ուժով, հայտնվել սև ցուցակում։

«Սա նշանակում է, որ որևէ ընկերություն մեզ համար էական նշանակություն չունի։ Եթե այդ ընկերությունը քաղաքապետարանում ունենար հատուկ հովանավորություն, նման իրավիճակում չէր հայտնվի։ Խոսքը մեկ թղթի մեկ օր ուշացման մասին էր»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ այդ ընկերությունն իրավունք ունի միւոցառում կազմակերպելու։