Զոհ տվեցին, որ գրոհ կազմակերպեն․ «Սասնա ծռերի» անդամը՝ ոստիկանի սպասնության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Սասնա Ծռեր

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դեկտեմբերի 11-ի դատական նիստին ամբաստանյալների հարցաքննությունը շարունակվում է։ Հարցաքննվող  ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանն ասել է, թե նախաքննության ժամանակ  իրեն ստիպել են 2016 թվականի ամռանը ՊՊծ գնդի գրավման հետևանքով ոստիկանների սպանության մեղադրանքն ընդունել։

«Նախաքննության ժամանակ, ասել եմ թե ես եմ սպանել, քանի որ վախենում էի, տղաների նկատմամբ սպառնալիք կար, որպեսզի տղաների նկատմամբ վախի մթնոլորտը քչացնեի։ Տղաներին նախաքննության ժամանակ պատադրում էին, որ այս կամ այն բանն ասեն, հակառակ դեպքում այս կամ այն հոդվածը կդնեն։ Ճնշելով ցուցմունքներ էին կորզում։ Վանեցյանի հայտարարությունից հետո եմ իմացել, որ Տեփանոսյանը մահացել է»։

Ըստ Բարսեղյանի ցուցմունքի՝ ոստիկան Յուրի Տեփանոսյանին «Սասնա ծռերի» անդամները չեն սպանել. «Սպանել այնպիսի մարդու, որ հարգանք ուներ ոստիկանության շրջանում։ Ոստիկաններից ոչ ոք չէր պատրաստվում գրոհել։ Այդ միջոցներով փորձում էին ոստիկաններին հրահրել մեր դեմ։ Զոհ տվեցին, որ գրոհ կազմակերպեն»։