Ֆրանսիայում բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 300 հազ ցուցարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Ֆրանսիայում նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 339 հազար ցուցարար, հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ հաղորդագրությանը:

Նախարարության տեղեկություններով՝ 31 հազար ցուցարար է այս անգամ հավաքվել Փարիզում, մինչդեռ նախորդ հինգշաբթի կենսաթոշակային բարեփոխումների դեմ անցկացվող բողոքի ցույցերին մասնակցել էր ավելի քան 800 հազար մարդ: 

Ակցիային են միացել նաև «դեղին բաճկոնավորները», որոնք մինչ այդ խուսափում էին արհմիությունների կազմակերպած ակցիաներից: