Ոստիկանության կողմից խոշտանգման ենթարկված քաղաքացու ինքնությունը հայտնի է․ ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նյութ

Հայտնի է ոստիկանության աշխատողների կողմից խոշտանգման ենթարկված քաղաքացու ինքնությունը։ 24News-ն այդ մասին տեղեկացավ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նշենք, որ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ոստիկանները քաղաքացուց ցուցմունք կորզելու համար խոշտանգման են ենթարկում վերջինիս՝ մահակով հարվածում են ոտքերի տակ, հակագազ հագցնում և այլն։

«Պարզվել է նաև դեպքի կատարման ժամանակահատվածը, կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»,-ասաց նա։

Հարցին՝ կարո՞ղ են հայտնել՝ դեպքը տեղի է ունեցել հեղափոխությունից առա՞ջ, թե՞ հետո, Մարինա Օհանջանյանը խոստացավ մանրամասները ներկայացնել ավելի ուշ։