Սեփական շահերից ելնելով՝ ՍԴ-ն ուզում են լուծարեն, աղճատեն, անցանկալի մարդկանցից ազատվեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անթույլատրելի է համարում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ընդդիմության տեսակետը չհանդուրժելու միտումը: 24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծի քննարկման ու քվեարկության ժամանակ իշխանության ներկայացուցիչները ծանր էին տանում ընդդիմութան քննադատությունը:

«Ի՞նչ է, ուզում են՝ քննադատությո՞ւն չլինի, ընդդիմությո՞ւն չլինի: Իշխանության վերևներում էլ են խոստովանում, որ ՍԴ խնդիրը քաղաքական բնույթ ունի: Սեփական շահերից ելնելով՝ ՍԴ-ն ուզում են լուծարեն, աղճատեն, անցանկալի մարդկանցից ազատվեն: Հիմա հարց է առաջանում՝ գործադիրը հետապնդո՞ւմ է ՍԴ-ին»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։