Լեհաստանի փոխվարչապետի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

պն

Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Գովինի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել Կուկլին բնակավայրից ոչ հեռու` բախվելով բեռնատարի։ Այս մասին  հաղորդում է RMF FM ռադիոկայանը:

«Փոխվարչապետ Յարոսլավ Գովինը գտնվել է կառավարական լիմուզինում, որը բախվել է բեռնատարի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Լեհաստանում իշխանության ներկայացուցիչների ավտոմեքենաների մասնակցությամբ վթարներ տեղի են ունենում պարբերաբար: Ամենալուրջ վթարը տեղի է ունեցել 2017 թվականին՝ նախկին վաչապետ Բեատա Շիդլոյի մասնակցությամբ: