Աննա Հակոբյանը կոչ է արել ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» գերությունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Աննա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը կոչ է արել կանանց այս Ամանորը դիմավորել այլ տարբերակով։

«Սիրելի՛ կանայք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ», - ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանը։

Ավելի վաղ Նոր տարին տանը չդիմավորելու կոչ էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա բոլորին դեկտեմբերի 31-ի գիշերը հրավիրել էր Հանրապետության հրապարակ։ 

«Խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, նոր երգը պետք է  այնքան պոպուլյար լինի Հայաստանում, որքան «Jingle bells»-ը կամ «Happy birthday»-ը։ Երեկ իմացա, որ նոր երգ կա Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում։ Մենք պրոցեսը այնքան պետք է շարունակենք, որ ՀՀ-ում ծնվի մի երգ, որը իր պոպուլյարությամբ կհաղթի գլոբալ երգերի հետ ու կմրցակցի «Jingle bells.-ի կամ «Happy birthday»-ի հետ», - ասել էր վարչապետը։