ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

քայլ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

o    Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն