Հայկական և արաբական ըմբշամարտի ֆեդերացիաները կհամագործակցեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ըմբշամարտ

Հայկական և արաբական ըմբշամարտի ֆեդերացիաները համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել։

Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, UWW-ի գործադիր կոմիտեի անդամ, Կատարը ներկայացնող Զամել Սայաֆ Ալ Շահրանիի և ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը պայմանագիր են ստորագրել, որը ներառում է ապագա համագործակցություն, մասնագետների փոխանակում և համատեղ ուսումնամարզական հավաքներ:

Ըստ Սայաֆ Ալ Շահրանիի՝ համագործակցությունը  հույս  է ներշնչում ըմբշամարտի ընտանիքի մեծացման հարցում, և Հայաստանում առկա պայմանները բացառիկ են մարզիկների համար:

Արաբ պաշտոնյան շեշտել է, որ ուզում են արաբ ըմբիշները ուսումնամարզական հավաք անցկացնեն Հայաստանում։

 «Ինչու ոչ, Հայաստանը նաև դառնա տարածաշրջանային կենտրոն»,-շեշտել է նա: