Ամերիկացի պաշտոնյաները 18 տարի ստել են աֆղանական պատերազմի մասին․ The Washington Post

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

պն

The Washington Post (WP) պարբերականը հրապարակել է Աֆղանստանի պատերազմի եւ այդ պատերազմին մասնակցած սպաների հետ հարցազրույցներ և գաղտնի փաստաթղթեր։ Հրապարակված տվյալները փաստում են, որ ամերիկյան կառավարությունը թաքցրել է իր քաղաքացիներից այդ պատերազմի մասին իրականությունը։

 Պարզվում է, որ մինչ ընթանում էր Աֆղանստանի ռազմարշավը ամերիկացի պաշտոնյաները 18 տարի ստել են՝ փորձելով ամեն ինչ ներկայացնել դրական լույսով, մինչդեռ իրականությունն այն էր, որ այդ պատերազմում անհնար էր հաղթել»,- ասված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ պարբերականը այդ փաստաթղթերը հրապարակելու իրավունք ստացել է երեք տարի շարունակ դատարանում վիճարկելով հրապարակելու իրավունքը՝ տեղեկատվության օրենքի պահանջներին համապատասխան։