Թուրքիայում մեկ ժամում մինչև 4,6 բալանոց 3 երկրաշարժ է եղել, 72 հետցնցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

երկրաշարժ

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Ալթըեյլյուլ շրջանում դեկտեմբերի 10-ի գիշերը `23:20-ի սահմաններում 4.6 մագնիտուտ ուժով երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո 23:40-ի սահմաններում ևս 2 ցնցում է գրանցվել: Վերջին երկու երկրաշարժների ուժգնությունը կազմել է 4.3 և 4 բալ: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Երկրաշարժի հետևանքով տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Որոշ քաղաքացիներ դրսում կրակ են վառել, որպեսզի տաքանան: Որոշ քաղաքացիներ էլ վախի պատճառով հիվանդանոց են գնացել:

Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4.6, 4.3 և 4 բալ։

Նշվում է, որ ցնցումները շարունակվել են մինչև առավոտ: Ընդհանուր առմամբ Բալըքեսիրում  72 հետցնցում է գրանցվել:

Տեսանյութեր

Live

Լրահոս