ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
«Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ծառայություններով սկսել են հետաքրքվել անգլիական «Արսենալն» ու «Էվերթոնը»։
Իսպանացի Ունայ Էմերիի պաշտոնանկությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարն է շվեդ Ֆրեդի Յունգբերգը։ «Էվերթոնը» Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլին» 2։5 հաշվով պարտվելուց հետո գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է պորտուգալացի Մարկու Սիլվային։ Այժմ ակումբը ժամանակավորապես գլխավորում է շոտլանդացի Դանքան Ֆերգյուսոնը։
Անչելոտին «Նապոլին» գլխավորել էր 2018թ․ մայիսին։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2021 թվականը։
Հնարավոր է, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ նշանակվի «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Ջենարո Գատուզոն։