Անգլիական  «Արսենալն»  ու «Էվերթոնը» հետաքրքված են Անչելոտիի ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Անչելոտի

«Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ծառայություններով սկսել են հետաքրքվել անգլիական  «Արսենալն»  ու «Էվերթոնը»։

Իսպանացի Ունայ Էմերիի պաշտոնանկությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարն է շվեդ Ֆրեդի Յունգբերգը։ «Էվերթոնը» Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլին» 2։5 հաշվով պարտվելուց հետո գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է պորտուգալացի Մարկու Սիլվային։ Այժմ ակումբը ժամանակավորապես գլխավորում է   շոտլանդացի Դանքան Ֆերգյուսոնը։

Անչելոտին «Նապոլին» գլխավորել էր 2018թ․ մայիսին։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2021 թվականը։

Հնարավոր է, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ նշանակվի «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Ջենարո Գատուզոն։