Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների առնչությամբ նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ռուբեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ 24News-ն այս մասին տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայության բաժնից։

Նյութերը մասնավորապես նախապատրաստվում են ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։