Եթե Ջեմիրոքուայի և Բրեգովիչի միջոցով ակնկալում եք տուրիզմի հոսք, ձեզ մոլորեցրել են․Ազոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

«եթե Ջեմիրոքուայի և Բրեգովիչի միջոցով ակնկալում եք տուրիզմի հոսք, ապա ձեզ մոլորեցրել են», - ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Հովհաննես Ազոյանը։

«Մի բարի հուշում անեմ... Ջեմիրոքուայը և Բրեգովիչը հին ու ծեծված թեմա է... և եթե դուք իրենց միջոցով ակնկալում եք տուրիզմի հոսք, ապա ձեզ մոլորեցրել են...այդ առումով Վրաստանը և Ռուսաստանը շատ ավելի զարգացած են, քան դուք պատկերացնում եք... իսկ հիմա դուք կվճարեք անտեղի մեծ գումարներ ու կհայտնվեք ծիծաղելի ու հետամնաց իրավիճակում: Կներեք, բայց արդեն լռել չեմ կարող»,- գրել է դերասանը։