Գրետա Թունբերգը «Տարվա մարդ» է դարձել Time-ի վարկածով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Թայմ

Շվեդ 16-ամյա էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Time ամսագրի վարկածով ճանաչվել է 2019 թ․ տարվա մարդ։

«Թունբերգն ինչ որ քաղաքական կուսակցության կամ  իրավաբանական կառույցի առաջնորդ չէ։  Նա ոչ գիտնական է, ոչ քաղաքական գործիչ։ Սովորական դեռահաս է, ով համարձակություն է ունեցել ճիշտն ասել։ Թունբերգը դարձել է ամենահավաստի ձայնը, որը խոսել է ամենակարևոր խնդրի մասին, որը կանգնած է մոլորակի առջև»,- Meduza-ի հաղորդմամբ՝ գրել է հրատակարությունը։

 Թունբերգը  ճանաչում է ձեռք բերել 2018 թ․ Ստոկհոլմի խորհրդարանի շենքի մոտ իր կազմակերպած բողոքի ակցիայի շնորհիվ։ Նա հայտարարել է, որ չի հաճախի դպրոց, քանի դեռ իշխանությունները կլիմայի համաձայնագրերը չպահպանվեն։ 2019 թ․ սեպտեմբերին Թունբերգը ՄԱԿ-ում խոսել է կլիմայի վերաբերյալ գագաթաժողովին։

 Հիշեցնենք, որ Time-ը  ներկայացրել էր  հավակնորդների ցանկը, որում ներառված էին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը,  ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը և Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդերնը, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ամերիկացի ֆուտբոլիստուհի Մեգան Ռապինոն, ԿՀՎ-ի անանուն սպան, որը հայտնել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսին կայացած հեռախոսազրույցի բովանդակության մասին, Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, 16-ամյա էկոակտիվիստ Գրետա Տունբերգը և Հոնկոնգում բողոքի ակցիաների մասնակիցները։