Բրեգովիչը կստանա €65 000․ տոնական միջոցառումներին կհատկացվի ոչ թե 700, այլ 800 000 դոլար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Գորան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել է տոնական միջոցառումների մանրամասները՝ ծրագիրը, սպասվող միջոցառումներն ու ծախսերը:

Լուր էր շրջանառվում, որ տոնական ծախսերը 325 միլիոն դրամի են, բայց փոխքաղաքապետը հայտնեց, որ գումարը շատ ավելի մեծ է: Ըստ փոխքաղաքապետի՝ Երևանի բյուջեից մոտ 54 մլն դրամ տրամադրվել է Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում իրականացվող միջոցառումների համար: Եվս 271 մլն դրամ տրամադրել է կառավարությունը տոնական միջոցառումների ծավալներն ընդլայնելու համար:

Ըստ Տիգրան Վիրաբյանի՝ 81 միլիոն դրամ Երևանի վարչական շրջանների կողմից է տրամադրվել  վարչական շրջանները զարդարելու, տոնական միջոցառումներին պատրաստվելու համար: Այս ծախսերի հանրագումարը դառնում է մոտ 406 միլիոն դրամ կամ 850  հազար դոլար:

«Երևանի քաղաքապետարանը չի ավելացրել բյուջեն, չի ավելացնելու նաև հաջորդ տարի: Հետագայում, երբ կառավարությունը լիազորությունները պատվիրակեց քաղաքապետարանին (271 մլն դրամի), ծավալները մեծացվեցին։ Ավելացումը տեղի է ունեցել զուտ ծավալների, առաջարկի ընդհանուր տրամաբանության մեջ»,- ասել է փոխքաղաքապետը, ապա նաև տեղեկացրել, որ  դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի և նրա խմբի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո։  

«Եթե մենք ուզենայինք Ամանորին Հանրապետության Հրապարակում չունենալ նոր բառերով, տեքստերով, նոր գործիքավորմամբ, հարյուրավոր կարված զգեստներով համերգ-մյուզիքլ, այլ դրա փոխարեն երկու արտիստ իրենց տանից բերած «կուռտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով անեին համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում»,- ասել է փոխքաղաքապետը։

Տեսանյութեր

Live

Լրահոս