ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային ոստիկանության աշխատանքներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
Հատուկ ուշադրություն է դարձվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրներին:
Լսելով շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների զեկույցները՝ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: