Ադրբեջանական համայնքի ներկայացուցչի ներառումը բանակցային գործընթացում սպառնալիք չէ․Մանոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

պն

«Ադրբեջանական համայնքի ներկայացուցչի ներառումը բանակցային գործընթացում՝ Ադրբեջանի պատվիրակության կազմում, կարող է սպառնալիք չներկայացնել», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայ Դատի» գրասենյակի պատասխանատու եւ ՀՅԴ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Այլ բան է, եթե փորձ արվի հավասարեցնել, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների եւ Ղարաբաղի կարգավիճակը։ Նման օրակարգ առաջ քաշելու փորձի դեպքում պետք է ուշադիր լինել, քանի որ դա կարող է մեզ ոչ շահեկան վիճակում դնել։ Նման սցենարի դեմ մեր փաստարկները կարող են տանել նրան, որ բանակցությունները պետք է վարեն հակամարտության կողմերը՝ ի դեմս Ադրբեջանի եւ Ղարաբաղի, եւ Հայաստանի՝ որպես բանակցությունների կողմ ու ԼՂՀ անվտանգության երաշխավոր։

Բացի այդ, 1990-ականներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջարկում էին բանակցային գործընթացում ներառել Ղարաբաղը՝ նկատի ունենալով նաեւ ԼՂՀ-ի ադրբեջանական համայնքը, սակայն Բաքուն հրաժարվեց այդ առաջարկությունից»,- ասաց Մանոյանը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս