ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի (Alberto Fernández) պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը, որին ներկա էին աշխարհի բազմաթիվ երկրներից Բուենոս Այրես ժամանած հյուրեր, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Ալբերտո Ֆերնանդեսին՝ Գրիգոր Հովհաննիսյանը Արգենտինայի նորընտիր նախագահին փոխանցել է Հայաստանի Հանրապետության ղեկավարության շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Հայաստան այցելելու հրավերը:

Տեսանյութեր

Live

Լրահոս