Սերժ Սարգսյանն իրենից ուժ է ներկայացնում, Փաշինյանը սարսափում է դրանից․ Մարգարիտ Եսայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Նիկոլ Փաշինյանի թուրն աջ ու ձախ կտրում է, բայց որքան էլ փորձեց ծնկի բերել ՀՀԿ-ին, միևնույն է ոչնչացնել չկարողացավ։ Մենք կանք, չենք մեռել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Նախկին պատգամավորը վստահ է, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է։

«Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Սերժ Սարգսյանը, որքան էլ իշխանությունից զրկված է, իրենից ուժ է ներկայացնում։ Նա հասկանում է, որ Սարգսյանի խոսքը միջազգային հարթակներում ընդունվում է։ Փաշինյանը սարսափեց Զագրեբում նրա ելույթից»,- կարծում է Եսայանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։