Բա մեկը չկա՞ ասի՝ ի՞նչ ադրբեջանական համայնք, ա՛յ ընկեր․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր

Երբ 1.5 տարի առաջ պնդում էի, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանում իշխանության են եկել Լևոն Տեր-Պետրոսյանի միակողմանի փուլային զիջումների կողմնակիցները, շատերը չէին հավատում:

Այսօր արդեն, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ուղիղ հայտարարում են, թե Փաշինյանը ցանկանում է վերադարձնել տեր-պետրոսյանական ֆորմատը, իսկ Իմ քայլի պատգամավորներից մեկն էլ հայտարարում է Փաշինյանի համաձայնության մասին, որ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը Ալիևի հետ մասնակցի բանակցություններին:
Բա մեկը չկա՞ ասի՝ ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր:
Սա միչհամայնքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի իրացման հարց է:

Հ.Գ.
Փաստորեն, երբ ժամանակին Փաշինյանը արտաբերում էր «Ղարաբաղի հայեր» եզրույթը, պատահականություն չէր, նա գիտեր, որ մի օր համաձայնելու է, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասնակցությանը բանակցություններին:

Հ.Հ.Գ.
Սա է էականը: Թե չէ Jingle bells-ից եք խոսում»: