Հայաստանն և Ավստրիան համագործակցելու են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

.

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում այսօր Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարության միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարար Մարիա Պատեկը։

Հուշագիրը նպատակ ունի միասնական ջանքերով նպաստել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության նախագծերի և գործողությունների համատեղ իրականացմանը՝ հուշագրի կողմերի ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Երկու երկրի նախարարությունները հուշագրով հաստատել են համագործակցությունը՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման, ջրային ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի մոնիտորինգի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործման, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման, էկոտուրիզմի և ոլորտին առնչվող այլ հարթություններում:

Տեսանյութեր

Live

Լրահոս